ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.10.2026 | 00:05

Փա՛ռք Քեզ Տեր,
որ արթնացանք Քո մեծ ողորմությամբ,
ապրելու, ապաշխարելու, սիրելու և Քեզ մոտենալու համար։
Ողորմած Աստված,
Թող օրվա յուրաքանչյուր պահ
լինի մի քայլ դեպի Քեզ,
և մեր ողջ կյանքը՝ մի ճանապարհ դեպի Քո հավերժական Արքայություն։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ